Այս բլոգի մասին

Ես Փախչանյան Արամն եմ, հանդիսանում եմ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ «Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ։ Իմ հիմնական գործը կրթությունն է, սակայն ես նաեւ տարված եմ տեխնոլոգիաներով եւ դրանց հետ կապված գործունեությամբ, ինձ հետաքրքիր են մարդիկ, ես սիրում եմ երեխաներին, ինձ հաճույք են պատճառում երաժշտությունը, յոգան, դահուկասահքը եւ շատ այլ լավ բաներ։ 

Տարիներ շարունակ ես տարբեր նյութեր եմ հրապարակել, ունեցել եմ հարցազրույցներ, որոնք գրի են առնվել կամ տեսագրվել են։ Այս կայքում այդ ամենը մի տեղ է հավաքված։

Բացի այդ ժամանակ առ ժամանակ փոքր հայտնաբերություններ եմ ունենում, բայց դրանցով կիսվելու համար հարթակ չկա։ Սոցիալական ցանցերը  ամեն բան արագ մոռացության են մատնում, իսկ մեդիայում գրվող սյունակները  կարեւոր նյութերի համար են, այնտեղ ամեն բան չես գրի։ Այս էջը կծառային նման նյութերին։

Նյութերը այստեղ լինելու են հայերեն, բայց նաեւ ժամանակ առ ժամանակ անգլերեն կամ ռուսերեն, կախված ոլորտից կամ թեմայից։ Դրանք կնշեմ առանձին թեգերով, որպեսզի հեշտ լինի գտնել եւ զատել։