Կեսգիշերից անց՝ կրթության մասին

Ժամանակին, երբ դեռ դպրոցի տնօրեն էի, հյուր գնացի «Կեսգիշերից անց» հաղորդմանը։ Հավանաբար, կեսգիշերից անց հեռուստացույցի առաջ մնում են միայն խելոք մարդիկ, որոնք բովանդակային հաղորդումների կարիք են զգում։ Հաղորդավարների հետ սկսեցինք խոսել դեպի «Այբ» բերած իմ կյանքի ճանապարհից, բայց խոսակցության հիմնական մասը «Այբ» դպրոցի մասին է՝ թե ինչպես ենք մենք մոտենում կրթությանը, եւ ինչ է ընդհանրապես կրթությունը մեր տեսակետից։  Հետաքրքիր է, որ այս պահին համարյա 6 տարի է անցել այդ հարցազրույցից, բայց այն ժամանակվա Արամի բոլոր մտքերի հետ համաձայն եմ։