Բարով եք եկել - Welcome

Ես Փախչանյան Արամն եմ, հանդիսանում եմ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ «Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ։ Իմ գործունեության հիմնական ոլորտը կրթություննն է։ 

I am Aram Pakhchanian. I serve as a Chairman of the board of the Ayb Foundation. I am also the President of the council of the Association of Independent schools of Armenia. My main interest is education. 

Կեսգիշերից անց՝ կրթության մասին

Ժամանակին, երբ դեռ դպրոցի տնօրեն էի, հյուր գնացի «Կեսգիշերից անց» հաղորդմանը։ Հավանաբար, կեսգիշերից անց հեռուստացույցի առաջ մնում են միայն խելոք մարդիկ, որոնք բովանդակային հաղորդումների կարիք են զգում։ Հաղորդավարների հետ սկսեցինք խոսել դեպի «Այբ» բերած իմ կյանքի ճանապարհից, բայց խոսակցության հիմնական մասը «Այբ» դպրոցի մասին է՝ թե ինչպես ենք մենք մոտենում կրթությանը, եւ ինչ է ընդհանրապես կրթությունը մեր տեսակետից։  Հետաքրքիր է, որ այս պահին համարյա 6 տարի է անցել այդ հարցազրույցից, բայց այն ժամանակվա Արամի բոլոր մտքերի հետ համաձայն եմ։

Continue reading...

Ինքնություն եւ արժեքներ

«Ինքնության եւ արժեքների» այս հաղուրդումը նկարահանեցինք անցյալ տարի, եւ այն շարքի մեկնարկային հաղորդումներից մեկն էր։ Դրանից հետո շատ այլ հետաքրքիր մարդիկ են եկել որպես խոսնակներ։ Այս քննարկումները նրանց համար են, ով հոգնել է ֆեյսբուկյան փուչիկներից եւ տիկտոկի տափակություններից, եւ ուզում է մտածել եւ լսել մտածող…

Continue reading...

re:arrange - Հարցազրույց

Երբ Նարեկը ինձ հրավիրեց հարցազրույցի, չէի սպասում, որ այսքան հետաքրքիր խոսակցություն կստացվի։ Բայց իրապես լավ բաները միշտ անսպասելի են։

Continue reading...

Ծնողության մասին

Վերջերս "Deep Parenting" YouTube ալիքի հարցազրույցի հյուր եղա։ Կարծում եմ, նյութը լավ ստացվեց, համենայն դեպս այն լայն տարածում ստացավ։ Դիտեք այստեղ՝ 

Continue reading...

Սյունակ «Մեդիամաքսում»

Սկսած 2011 թվականից սյունակ էի վարում «Մեդիամաքս» հարթակում։ Ժամանակի ընթացքում իմ հետաքրքրությունները կենտրոնացան կրթության վրա այս աստիճան, որ լայն բովանդակությամբ նյութեր գրելու նկատմամբ հետաքրքրությունը որոշ չափով նվազեց, եւ այժմ ավելի հազվագյուտ եմ գրում Մեդիամաքսի սյունակում։ Բոլոր հրապարակումները կարող եք գտնել այստեղ՝ https://mediamax.am/am/authors/1219/

Continue reading...

«Կրթության տապան» հաղորդումը

YouTube screenshot

Սկսած 2021 թվականի սեպտեմբերից, համագործակցում եմ «Սիվիլնեթի» հետ, վարելով «Կրթության տապան» հաղորդումը։ Հաղորդումները հիմնականում նվիրված են դպրոցական կրթությանը, եւ ուղղված են ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին, կրթության մասնագետներին եւ ծնողներին։ 

Continue reading...

Այս բլոգի մասին

Ես Փախչանյան Արամն եմ, հանդիսանում եմ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ «Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ։ Իմ հիմնական գործը կրթությունն է, սակայն ես նաեւ տարված եմ տեխնոլոգիաներով եւ դրանց հետ կապված գործունեությամբ, ինձ հետաքրքիր են մարդիկ, ես սիրում եմ երեխաներին,…

Continue reading...